«Նոր Վրաստան», «Գիրչի» և «Նոր աջեր» կուսակցությունները միավորվել են

«Նոր Վրաստան» քաղաքացիական հարթակ, «Գիրչի» նոր քաղաքական կենտրոն  և «Նոր աջեր» կուսակցությունները  շուրջ մեկ ամիս անցկացրած խորհրդակցությունների արդյունքում կազմել են քաղաքական նոր բլոկ` «Վաշաձե-Ջափարիձե-նոր ընտրություն» անվամբ:  Օգոստոսի 5-ին քաղաքական նոր դաշինքը   Թբիլիսում ներկայացրել են  «Նոր Վրաստանի» քաղաքացիական հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեն, «Գիրչի» քաղաքական կենտրոնի ղեկավար  Զուրաբ Ջափարիձեն և «Նոր աջեր»  կուսակցության նախագահ Մամուկա Կացիտաձեն:

Կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ  Վրաստանի տնտեսության զարգացման ընդհանուր հայացքները, արտաքին քաղաքական  արևմտամետ ընտրությունը, նորարարական նախաձեռնություններն ու ընդհանուր ծրագրերն են  հիմք  հանդիսացել միավորման համար:

Առաջնորդների կարծիքով ռեսուրսների միավորումը նրանց առավել մրցունակ կդարձնի, կարդարացնի  հասարակության սպասելիքները:  Տեղեկացնում է interpressnews-ը:

Թողնել պատասխան