«Գիրչի» կուսակցության նախաձեռնությունն է կառավարել երկիրը Շվեյցարիայի օրինակով

«Ժողովուրդը  կառավարության անդամների  ոչ անունը գիտի, ոչ տեսել է նրանց, ոչ էլ նրանց ձայնն է   լսել»,-նման հայտարարություն է արել  «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն: Ըստ նրա,  Վրաստանն  ունի վարչապետ և թվով 19 նախարար, որոնց անուններն ու գործունեությունը հայտնի չէ մարդկանց:

Կուսակցության ղեկավարի խոսքով, նախարարությունների պահպանության համար  հսկայական ռեսուրս է ծախսվում, սակայն դրանց առկայության կարիքն այսօր  չկա:  Ջափարիձեն Շվեցարիայի օրինակն է բերել, նշելով. «Շվեյցարիան Վրաստանից երկու անգամ ավել  բնակչություն ունի և  20 անգամ  հարուստ է: Այս երկրում  ընդամենը 7 նախարար կա: Շվեյցարիան ցույց է տալիս, որ արդյունավետ կառավարման համար քանակը որոշիչ չէ»:

«Գիրչի»-ի նախաձեռնությունն է Վրաստանը կառավարել Շվեյցարիայի օրինակով:  Հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն:

Թողնել պատասխան