Գյուղացին եթե սովորել սիրեր, գյուղացի չէր լինի. Ճիճինաձե

«Գյուղացին եթե սովորել սիրեր, գյուղացի չէր լինի, հավատացեք: Այլ տեղ կզբաղեցներ այս կյանքում»,- անդրադառնալով Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գիորգի Խանոշվիլիի հայտարարությանը, ասել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն:

Նշենք, որ Խանոշվիլին հայտարարել էր, թե «Գյուղացուն պետք է սովորեցնել պայքարել բզեզների դեմ»:

Այս պահին ընթանում է Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում են ասիական բզեզի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

Թողնել պատասխան