Գնացքով դեպի Բաթումի սեզոնի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին

Հունիսի 15-ից կգործի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ) Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:

Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 50 րոպե:

Ինչպես տեղեկացնում է ընկերության կայքէջը, ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Ավելի վաղ, ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը։

Թողնել պատասխան