Գնում ենք «Բորիսպոլ» օդանավակայան. Սակվարելիձե

Միխեիլ Սաակաշվիլիի թիմակից Դավիթ Սակվարելիձեն տեղեկացնում է, որ Կիևում ձերբակալված Սաակաշվիլիին տանում են Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան:

«Մենք գնում ենք «Բորիսպոլ» օդանավակայան», — գրել է Դավիթ Սակվարելիձեն  ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են ժամեր առաջ, Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում:

Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից

Թողնել պատասխան