Գորան Բրեգովիչը համերգային ծրագրով Վրաստանում

Օգոստոսի 26-ին Բաթումիի «Black Sea Arena» համերգասրահում տեղի կունենա Գորան Բրեգովիչի (Goran Bregović)  համերգը: Համերգի տոմսերն արդեն վաճառվում են biletebi.ge և  tkt.ge   կայքերում:

Բրեգովիչը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է: Նրա գործերը տեղ են գտել նաև Էմիր Կուստուրիցայի ֆիլմերում:

Իր ստեղծագործություններում երաժիշտն օգտագործում է բալկանյան ժողովրդական, ռոքի և սիմֆոնիայի էլեմենտներ, միջերկրածովյան ֆոլկ երաժշտության հիմնադիրներից է համարվում:

Համերգի սկիզբը ժամը 20:00-ին է:

Թողնել պատասխան