«Գործելով միասին». գրքի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում

Մայիսի 21-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի կունենա «Գործելով միասին» ժողովածուի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց` Թուրքիայից, Հայաստանից և Գերմանիայից երիտասարդների մի խումբ այցելել է Գյումրի, Արագածոտնի մարզ, Էջմիածին և Երևան:

Երիտասարդները հանդիպումներ են ունեցել տեղի բնակչության հետ, ծանոթացել են նրանց կենսակերպին և իրազեկվել ապագայի տեսլականին: Նախաձեռնության հեղինակները իրենց հավաքած նյութերը ամբողջացրել են «Գործելով Միասին» ժողովածուում:

Երիտասարդական խմբի աշխատանքները և արդյունքները կներկայացնի ծրագիրը ֆինանսավորող գերմանական Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ (DVV International) կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը:

Սկիզբը՝ ժամը 14:00-ին : Մուտքն ազատ է:
Հասցեն՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Թողնել պատասխան