«Գործելով միասին» ժողովածուն ներկայացվեց Թբիլիսիում

Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց` Թուրքիայի, Հայաստանի եւ Գերմանիայի երիտասարդներից կազմված խումբը Հայաստանում եղել է Շիրակի և Արագածոտնի մարզերում, Էջմիածնում, մայրաքաղաք Երևանում: 18595644_1685745908402033_871102796262409780_oԵրիտասարդներն այցելել են պատահական տներ, խոսել բնակիչների հետ, ծանոթացել նրանց ընտանիքներին, զրուցել  անցյալի մասին, ներկայի ու ապագայի ծրագրերի: Ճանապարորդության ընթացքում հավաքված բոլոր նյութերը, տպավորությունները ծրագրի մասնակիցները ներառել են «Գործելով միասին» ժողովածուի մեջ: Գրքի շնորհանդեսը կազմակերպվեց Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնում, երիտասարդական խմբի աշխատանքները և արդյունքները ներկայացրեց  ծրագիրը ֆինանսավորող գերմանական Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ (DVV International) կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը:

18664347_1685745781735379_9201922466862058787_nՀայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նա հաճելիորեն զարմացած էր,  նախաձեռնության նկատմամբ մեծ հետաքրքրությունից: Ներկաները հարցեր էին ուղղում, նրանց հիմնականում հետաքրքում էին խմբի ազգությամբ թուրք երիտասարդների և հայ ընտանիքների շփումը.

«Կարծում եմ՝ կարեւոր կլինի, եթե Վրաստանի հայերը եւս ներգրավվեն թուրքերի հետ երկխոսությունում, քանի որ` գուցե սխալվեմ, բայց այնպիսի տպավորություն կա, որ վիրահայերը շատ ակտիվ չեն այս հարցում: Կարծում եմ գիրքը հաջողված է: Այն պատմում է հայոց ցեղասպանության, այն վերապրածների սերունդների մասին, սակայն նաեւ հնարավոր կամուրջների ու հեռանկարների մասին է, ինչը եւս պակաս կարեւոր չէ»,- ասում է Մ. Քլինգենբերգը

Ծրագրի Թուրքիայի հատվածը հնարավոր չի եղել իրականացնել: Ի սկզբանե ճանապարհորդությունը ծրագրված է եղել որպես Ստամբուլ-Երևան ցամաքային ուղևորություն՝ ցեղասպանության ճանապարհներով՝սկսելով Հայդար Փաշա գնացքի կայարանից, ուր 1915-ի ապրիլի 24-ին աքսորվել էին հայ մտավորականները: Ճամփորդությունը պետք է շարունակվեր տեղահանված մտավորականների աքսորի ճանապարհով մինչև Այաշի և Չանքըրըի համակենտրոնացման վայրեր: Ապա հաջորդելու էր նաև ներկայիս Թուրքիայի արևելյան` Արևմտյան Հայաստանի  պատմական տարածքներով: Ծրագրվում էր Հայաստան հասնել Վրաստանով: Այս մտադրություններին, սակայն, խոչընդոտել են սիրիական պատերազմը, Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության վերսկսված հակամարտությունը, տարածաշրջանային այլ վտանգներ:

Ճամփորդական խմբի մասնակիցներից մեկն այսպիսի գրառում է արել. «Վերջապես մենք տեսանք Արարատն Էջմիածնից, մեր մատները խաչելով, որ շուտով հայկական կողմից էլ կկարողանանք լուսանկարել՝ հույս ունենալով, որ մի օր լեռը կմիացնի երկու երկրները, այլ ոչ թե կծառայի որպես բնական սահմանագիծ»:    

Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների մասին գրքի օրինակները ստացան բոլոր ցանկացողները:

Թողնել պատասխան