Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)- Կոբի հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության գործակալության տեղեկություններով՝ առատ ձյան պատճառով նշված հատվածում ձնակույտերի հոսքի վտանգ կա: Ձյան և մերկասառույցի պատճառով Մլեթա-Գուդաուրի հատվածում կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել նստատեղ ունեցող մեքենաների տեղաշարժն արգելված է:

Թողնել պատասխան