Գումբուրդոյում ձերբակալվածներն ազատ են արձակվել

Գումբուրդոյում ձերբակալված տեղացիները ժամը 18:40-ին ազատ են արձակվել, հավաքվածները ցրվել են: Այս մասին տեղեկացնում է Jnews.ge լրատվականը: Ըստ լրատվամիջոցի՝ նրանց մոտ նկատվել են վնասվածքներ, իսկ հագուստները տեղ-տեղ պատռված են եղել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ախալքալաքի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանին, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները: Սակայն ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության աշխատակիցները տեղացիներին խաչքարը տեղադրելու հնարավորություն չեն տվել՝ ասելով, որ հրաման ունեն: Քաղաքացիների և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են ինչպես տեղացիները, այնպես էլ ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի վայր է ժամանել նաև ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Թողնել պատասխան