Գվարամիան դատարան կներկայանա

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան կհարցաքննվի փետրվարի 16-ին, ժամը 10:00-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում` Մամուկա Ախվլեդիանիի հետ զրույցի գաղտնի ձայնագրության գործով:

Նիկա Գվարամիայի փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին «Interpressnews»-ին հայտնել է, որ Գվարամիան կներկայանա հարցաքննմանը:

«Գործընթացը չի տարբերվում քննչական մարմնի հարցաքննությունից, ուղղակի վկայի կարգավիճակով է տեղի ունենալու, որի ժամանակ գործընթացը ղեկավարում է դատավորը, իսկ հարցերը ուղղում է քննչական մարմնի ներկայացուցիչը: Մեր պահանջի հիմքը ՆԳՆ-ի հանդեպ անվստահությունն է, որը տրամաբանական է` ելնելով մի քանի պատճառներից: Առաջին հերթին գտնում ենք, որ ՆԳՆ-ին չի հետաքրքրում այն գործի քննությունը, որը վերաբերում է Նիկա Գվարամիայի համակարգչային ծրագրի անօրինական հասանելիությանը և նյութի անօրինական ձեռքբերմանը: Բացի դրանից, մենք հարցաքննության ժամանակ տվել ենք այն մարդկանց անունները, ովքեր լսել են տվյալ ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն քննչական մարմինը նրանցից ոչ մեկի հետ շփում չի ունեցել: Ես նույնպես կամ այդ տեսագրությունում, և երբ ՆԳՆ-ն ասում է, որ փորձաքննական եզրակացությունը ապացուցել է, որ տեսանյութը իրական է, դա չի համապատասխանում իրականությանը: Վերոնշյալից ելնելով` չենք վստահում ՆԳՆ-ին»,- հայտարարել է Սաձագլիշվիլին:

Թողնել պատասխան