Նախկին արտգործնախարարը՝ Քութայիսիի քաղաքապետի թեկնածու

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության Քութայիսիի քաղաքապետի թեկնածուն Վրաստանի նախկին արտգործնախարար Գրրիգոլ Վաշաձեն է։ Կուսակցության անդամները վերջինիս սեպտեմբերի 8-ին ներկայացրել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ խորհրդարանի շենքի հարակից տարածքում:

Նշվել է, որ Գրիգոլ Վաշաձեի հետ հարցի շուրջ մեկ ամիս խորհրդակցություններ են ընթացել: ՄԱՇ-ի առաջնորդներից Նիկա Մելիան ասել է՝ Քութայիսիին անհրաժեշտ  է Գրիգոլ Վաշաձեի էներգիան ու ինտելեկտուալ ռեսուրսը:

«Քութայիսիի մշակութային եւ պատմական նշանակությունը վերականգնելու համար քաղաքի նկատմամբ հատուկ վերաբերմունք է պետք: Քութայիսին ազդեցիկ քաղաքական գործչի կարիք ունի: Կարևոր է, որ Քութայիսիիում լինի մի մարդ, որը ռեսուրսներ եւ ներդրումներ կգտնի քաղաքի բարեկեցության համար՝ այն դարձնելով համընդհանուր ուշադրության կենտրոն»,- հայտարարել է Նիկա Մելիան:

Թողնել պատասխան