Գրոհը շարունակվում է. վիրավոր հատուկջոկատայինին վիրահատել են

Արդեն 20 ժամից ավելի Թբիլիսիի Գաբրիել Սալոսիի փողոցում ընթանում է հատուկ գործողություն: Վերջին րոպեների ընթացքում լսվել են ամենաուժեղ եւ ամենաինտենսիվ կրակոցները:  Տարածքում են գտնվում Վրաստանի ներքին գործերի նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միեւնույն ժամանակ, վիրահատվել է հատուկ գործողության ընթացքում գլխի շրջանում վիրավորում ստացած հատուկջոկատայինը, որին տեղափոխել էին Ինգորոկղվայի հիվանդանոց: Վերջինի առողջակամ վիճակը ծանր է գնահատվում:

Թողնել պատասխան