Գ. Կվիրիկաշվիլիի այցերն Ադրբեջան և Հայաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանական ընտրություններին (հոկտեմբերի 8) ընդառաջ պաշտոնական այցերով եղավ  Ադրբեջանում ու Հայաստանում: Օգոստոսի 31-ին Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում  տեղի ունեցավ Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիարկության  դիմավորման պաշտոնական արարողությունը: Վրաստանի պատվիրակության կազմում էին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար  Գիգի Գիգիաձեն: Կվիրիկաշվիլին հանդիպեց ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեին: Հանդիպման կարևոր թեմաներն են եղել Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը, համատեղ նախագծերը և տարածաշրջանում առկա իրավիճակը:

14138156_325340037811027_4275559841161903146_oԽոսվել է  նաև էներգետիկ համագործակցության, Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթուղու և Եվրոպան Ասիային կապող տարանցիկ միջանցքի անխափան աշխատանքի կարևորության մասին:     Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող վրացական պատվիրակությանը պաշտոնական նախաճաշի էր հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 
14232626_327754870902877_6782546094003975606_nՇատ չանցած` սեպտեմբերի 5-ին,  Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնեց  Հայաստան: Զվարթնոցի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմավորեց  վրաստանցի գործընկերոջը: Տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչեցին երկու երկկրների հիմները: Վարչապետը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ արձանագրվեց երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում առկա համագործակցության կարևորությունը: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին վրացական կողմից մասնակցել է  փոխվարչապետ Կախա Կալաձեն և Արտաքին գործերի փոխնախարար  Դավիթ Դանդուան, իսկ հայկական կողմից փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրաման  և բարեփոխուների նախարար Վաչե Գաբրիելիանը, էներգետիկայի նախարար Լևոն Էլոյանը, Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանի հետ հանդիպման մանրամասներին.  Վրաստանի վարչապետի պաշտոնական էջում հանդիպման մասին գրված է. «Գիորգի Կվիրիկաշվիլին և Սերժ Սարգսյանը խոսել են Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյան հարաբերությունների  մասին, կարևորել  հարաբերություններն  էլ ավելի խորացնելու ձգտումը»: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է աշխատանքային նախաճաշի:

Վերոնշյալ այցերում հատկանշական է մի փաստ: Ադրբեջան այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզման: Այս առումով Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոանական էջում կարդում ենք. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին աշտոնական այցով Ադրբեջանում գտնվելու ժամանակ կառավարական պատվիրակության հետ այցելել է Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ Զարիֆա Ալիևի գերեզման, ծաղկեպսակ դրել: Կառավարության ղեկավարը նաև այցելել է «Շեհիդների ծառուղի» հուշահամալիր,  հարգանքի տուրք մատուցել  Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին»:

Հայաստան այցի  պարագայում իրավիճակը մի փոքր  այլ է: Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տառ անգամ չի գրվել Ծիծեռակաբերդ այցի,  Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու մասին:  Հատկանշական է նաև, որ նախագահ Սարգսյանի հետ ունեցած աշխատանքային նախաճաշի վերաբերյալ առանձնապես չի խոսվել, մինչդեռ Ադրբեջանի պարագայում նույնիսկ տեսանյութեր են տեղադրվել:

Թողնել պատասխան