Գ. Կվիրիկաշվիլին հանդիպել է գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է,  որ նորաստեղծ բիզնես ներդրումային խորհուրդը  հնարավորություն կտա նախապես  դիտարկել օրենսդրական փոփոխությունները` տնտեսական ոլորտում  խուսափելով բացասական անակնկալներից:

Հանդիպելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, վարչապետը նշել է, որ ներդրումային խորհրդում  ներկայացված են միջազգային խոշոր ֆինանսական հաստատություններ, վրացական գործարար ասոցացիան և այլն:

Հանդիպմանը ներկա են եղել նաև  Կառավարության ներկայցուցիչներ, գործարարներ և այլք:

լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան