Վրաստանում 20-ից ավելի սննդի կետ է փակվել

Սննդի ազգային գործակալությունը տուգանել է Վրաստանի տարածքում սննդի արտադրությամբ զբաղվող 63 ընկերության, հանրային սննդի 23 կետ էլ փակվել է՝ պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով։

Սննդի գործակալության մասնագետները մայիսի 15-21-ը ստուգումներ են անցկացրել 295 ընկերությունում, որոնցից 112-ը Թբիլիսիում: Գործակալության աշխատակիցները ստուգել են կազմակերպությունների սննդի օբյեկտների, կաթնամթերք, մսամթերք, ձկնեղեն արտադրող և իրացնող ընկերությունների փաստաթղթերը, ստուգվել է նաև մանկապարտեզների և դպրոցների սնունդը:

Սննդի գործակալության կողմից նաև սանիտարահիգիենիկ նորմերի ստուգումներ են իրականացվել՝ Վրաստանի 226 ընկերությունում, որոնցից 79-ը՝ մայրաքաղաքում: 64 նմուշ է վերցվել, արդյունքերը դեռևս չեն հրապարակվել:

Նշվում է, որ նման ստուգումներն իրականացվում են պարբերաբար՝ երկրի ողջ մասշտաբով:

Թողնել պատասխան