Դահլիճում մնացել է մեկ կուսակցություն՝ սահմանադրական իր փոփոխություններով. Դոլիձե

«Դահլիճում մնացել էր միայն մեկ կուսակցություն՝ սահմանադրական իր փոփոխություններով»,-անդրադառնալով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, ասել է  նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը նախօրեին հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համաձայնության են հասել:

«Այն, ինչին երեկ հեռուստացույցով ականատես եղանք մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, բոլորովին հաճելի չէր: Ողջ դահլիճում, որտեղ սահամանադրական փոփոխությունների նախագիծն էր քննարկվում,  միայն մեկ կուսակցություն էր ներկա: Կուսակցություններն ու բոլոր ՀԿ-ները հրաժարվել են մասնակցել  այդ  փոփոխություններին»,- հայտարարել է Աննա Դոլիձեն:

Նկատենք՝ Կվիրիկաշվիլիի հայտարարությանն անդրադարձել է նաև  նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ նշելով, որ սահամանադրությունը պետք է փոփոխվի համաձայանության արդյունքում։

Թողնել պատասխան