Դաունի համախտանիշի միջազգային օրը Վրաստանում (տեսանյութ)

Մարտի 21-ը դաունի համախտանիշի համաշխարհային օրն է: Աշխարհի բազմաթիվ երկրների թվում Վրաստանում ևս միջոցառումներ են իրականցվում:  

Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու նպատակով կազմակերպվել է «Իմ ձայնը հանրության մեջ» խորագրով քարոզարշավը:

17353534_725611904273752_7869267397670733055_nՄարտի 20-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և  առաջին տիկին Մակա Չիչուան նախագահի նստավայրում հյուրընկալել են դաունի համախտանիշ ունեցողներ մի խումբ քաղաքացիների հետ, միասին շրջել նստավայրում17362693_725611860940423_4564567830836377407_n։ Նախագահը դաունի համախտանիշով երիտասարդներին տեղեկացրել է սեփական իրավունքների մասին, նրանց նվիրել 17362862_725611417607134_3049702050910968506_nՎրաստանի սահմանադրությունն ու գրքի վաուչերներ:

Տեսանյութը կարող եք դիտել ՝ այստեղ

Օրվա առիթով հայտարարություն է տարածել նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն. «Այս օրը մեզ հիշեցնում է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք մեր հասարակության լիարժեք անդամներն են: Նրանք ներուժ ունեն, որը կարող են ծառայեցնել երկրի ամենատարբեր ոլորտների զարգացման համար: Մեր առաքելությունն է նպաստել դաունի համախտանիշով  մարդկանց հավասար ներգրավվածությանը՝ ապահովելով կյանքի տարբեր ոլորտներում նրանց մասնակցությունը»:

Մարտի 21-ը պատահական չի ընտրվել։ 21-րդ  ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը։ Աշխարհում ամեն տարի դաունի համախտանիշով հազարավոր երեխաներ են ծնվում։ Այս համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2012 թվականից մարտի 21-ին ողջ աշխարհում նշվում է դաունի համախտանիշի օրը:

Թողնել պատասխան