Ուսուփաշվիլին շարունակում է խոսել նախագահի հրաժարականի մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին կրկին անդրադառնալով նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի  հրաժարականին` նշել է, որ իր այս կարծիքին դեմ են արտահայտվել հիմնականում նրանք, ովքեր ծանոթ չեն երկրի Մայր օրենքին` Սսահմանադրությանը:

«Ինչու են որոշ մարդիկ կարծում, որ նախագահ Մարգվելաշվիլին անձամբ չի կարող վերլուծել Սահմանադրությունը: Կարծում եմ, որ իմ արտահայտած կարծիքին դեմ էին հիմնականում այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն կամ առաջին անգամ են կարդացել սահմանադրությունը և կարծում են, որ դա հնարավոր չէ»,- հայտարարել է «Հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին:

Հիշեցնենք, որ Դավիթ Ուսուփաշվիլին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ նախագահի ընտրակարգի հնարավոր փոփոխության պատճառով Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարող է հրաժարական տալ, որպեսզի սահմանադրական հնարավոր փոփոխությունները ուժի մեջ մտնեն 5 տարի հետո:

Թողնել պատասխան