Դեկտեմբերին Վրաստան է ուղարկվել մոտ 140 մլն դոլար

Վրաստանի կենտրոնական բանկի տեղեկատվությամբ, 2017 թվականի դեկտեմբերին երկիր մտած տրանսֆերտների ծավալը կազմել է 138.4 միլիոն ամերիկյան դոլար, ինչը 16.3 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: 
 
Վրաստան դրամային հոսքերի 92.4 տոկոսը իրականացվել է 14 խոշոր երկրներից: 
 
2017 թվականի դեկտեմբերին Վրաստանից արտասահման է ուղարկվել 19.8 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 18.2 միլիոն դոլար: 

Թողնել պատասխան