Դեղին ավտոբուսները հարկավոր է շտապ փոխարինել․ Կալաձե

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր շրջելով Թբիլիսիի քաղաքային տրանսպորտով, հայտնել է, թե հարկավոր է դեղին ավտոբուսները շտապ փոխարինել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերպրեսնյուս» լրատվականը։

«Այսօր շրջեցի ավտոբուսներով, կարծում եմ դեղին ավտոբուսները պետք է փոխարինվեն։ Անզեն աչքով էլ երեւում է նոր, կապույտ ավտոբուսների եւ դեղինների միջեւ առկա տարբերությունը։ Հետեւաբար, մենք առաջիկայում դեղին ավտոբուսները կփոխարինենք էկոլոգիապես առավել մաքուր եւ հարմարավետ ավտոբուսներով»,-ասել է Կալաձեն։

Թողնել պատասխան