Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում վիզայի ազատականացումն անհնար է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում  անհնար է Վրաստանի հետ վիզայի ազատականացման այնպիսի գործընթացներ, որոնք Վրաստանն ունեցավ Եվրամիության հետ: Այս մասին Լավրովը նշել է «Իզվեստիա» լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում.

«Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը ոչ միայն Ռուսաստանի այլ նաև շուրջ  100 այլ երկրների համար՝ մեծամասամբ միակողմանիորեն: Սա բավականին ընդունված պրակտիկա է այն երկրների համար, որոնք փորձում են երկրում զարգացնել  զբոսշրջությունը: Սակայն այսօրվա իրականության մեջ, որտեղ շատ արագ զարգանում են  ահաբեկչությունն ու այլ վտանգները, չի կարելի  փոխադարձության սկզբունքով առաջնորդվել: Օրինակ՝  Եվրոպայի  քաղաքացիները Վրաստան այցելելու համար 2006 թվականից ի վեր վիզայի կարիք չեն ունեցել: Սակայն Բրյուսելը միայն 2012 -ին է համաձայնել սկսել վիզայի ազատականացման գործընթացը, իսկ ազատականացման որոշումը կայացվեց վերջերս: Ռուսաստանի և Վրաստանի միջև նման մասշտաբային գործընթացները, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում անհնար են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը, երկկողմ հիմքով, բացառված չէ: Մենք բաց ենք դրա հետ կապված բոլոր խնդիրների քննարկման համար»,- հայտարարել է Լավրովը

Թողնել պատասխան