Դոլիձեի նմաններն են կերտում երկրի ապագան. Մարգվելաշվիլի

«Հպարտ եմ, որ Աննա Դոլիձեի նման մարդկանց հետ եմ ծառայում հայրենիքիս եւ ժողովրդիս․ Դոլիձեի նման անվախ, համարձակ ու պրոֆեսիոնալ մարդիկ են կերտում երկրի ապագան եւ ոչ թե նրանք, ովքեր հարմարվում են ցանկացած իշխանության հետ»-հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեի ելույթի շուրջ ստեղծված աղմուկը:

Վրաստանի նախագահը կոչ է արել խորհրդարանականներին վերադառնալ օրենսդիր գործունեությանը՝ կենտրոնանալով երկրում գոյություն ունեցող իրական խնդիրների վրա:

Հիշեցնենք, Աննա Դոլիձեն խորհրդարանական նիստից հետո լրագրողների հետ զրույցում  նշել էր.  «Վրաստանի խորհրդարանի ղեկավարն անդաստիարակ է և իր պաշտոնին չի համապատասխանում։ Ցավոք, սա վրաց քաղաքականության «շարիկային» կերպարն է Բուլգակովի աշխատությունից»:

Թողնել պատասխան