Դպրոցներում կբաժանվի 3 տեսակի խնձոր

Դպրոցներում խնձոր բաժանելու ծրագրի շրջանակներում այն գնելու համար իրականացված էլեկտրոնային տենդերն ավարտվել է: Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից հայտարարված տենդերում մասնակցել է միայն KEPKA ՍՊԸ-ն՝ առաջարկելով խնձորներ՝ ընհանուր առմամբ 69 940 լարիով:

Տենդերի համաձայն, հաղթող կազմակերպությունը Թբիլիսիի տասը հանրային դպրոցներին կապահովի 260 հազար խնձորով: Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն, KEPKA-ն մեկ հատ խնձորը 26,9 թեթրիով ձեռք կբերի: Կազմակերպությունը խնձորի 3 տեսակ կգնի՝ սեմերենկո, գոլդեն եւ գրանիսմիտ: Խնձորների գները հավասար են:

Թողնել պատասխան