Դպրոցներում շոկոլադին կփոխարինի բանջարեղենը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մտահոգված է  դպրոցականների սննդի ստանդարտների հարցերով: Գերատեսչությունն աշխատում է դպրոցի ճաշարանները որակյալ սննդով ապահովելու ուղղությամբ:

Մոտ ապագայում դպրոցների բուֆետներից կանհետանան շոկոլադները, գազավորված ըմպելիքը և այն սնունդը, որն ըստ փորձագետների՝ վտանգավոր է դեռահասների առողջության համար:

Վրաստանի ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավան հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ակտիվ համագործակցում է գյուղատնտեսության նախարարության հետ՝ դպրոցներին առողջ սննդամթերք տրամադրելու նպատակով:

«Կլինի առողջ սնունդ՝ բանջարեղեն, մրգեր: Իմ երազանքն է, որ դպրոցների մուտքի մոտ դրված լինի խնձորներով լի սկահակ: Թե չցանկանան՝թող չուտեն, մեկ է, ի վերջո ուտելու են»,-նշել է Ջեջելավան: Հաղորդում է «apsny.ge»-ն:

Թողնել պատասխան