Դպրոցներում 2 օտար լեզվի ուսուցումը պարտադիր է. ԿԳ նախարարություն

Վրաստանի Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության համաձայն, առնվազն 2 օտար լեզվի ուսուցումը հանրային դպրոցներում պարտադիր է: ԿԳՆ-ն հարցին անդրադարձել է՝ արձագանքելով վերջի օրերին մամուլում տարածված տեղեկատվությանը, թե դպրոցներում երկրորդ օտար լեզվի ուսուցումը պարտադիր չէ:

«Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը վստահեցում է, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը ԿԳ նախարարությունը նպատակ ունի էլ ավելի խստացնել օտար լեզուների ուսուցման չափորոշիչները»,-ասված է հայտարարությունում:

Նախարարության տեղեկատվության համաձայն անգլերենի ուսուցումը հանրային դպրոցներում պետք է սկսվի առաջին դասարանից, իսկ 5-րդ դասարանում աշակերտն ինքն է ընտրելու երկրորդ պարտադրի օտար լեզուն։

ԿԳՆ-ը ընդգծում է, որ Վրաստանի հանրակրթական դպրոցները պարտավոր են աշակերտներին առաջարկել առնվազն 2 օտար լեզու: Տեղեկացնում է «ipn.ge»-ն։

Թողնել պատասխան