Դ. Մեդվեդևը պատժամիջոցների վերացումը պատրանք է համարում

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել պատրանքներից և հակառուսական պատժամիջոցների արագ վերացման հույս չունենալ: Այս հայտարարությունը Մեդվեդևը հնչեցրել է իր ղեկավարած «Միասնական Ռուսաստան» կուսակցության 16-րդ համագումարի ընթացքում: Նա հավելել է, որ պետք է վերջ տալ օտարերկրյա ղեկավարների գործողություններին ապավինելուն և այլ պետությունների ընտրությունների վրա:
«Պետք է հրաժարվել այն պատրանքից, թե մեր երկրի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցներ են չեղարկվելու: Ակնհայտ է, որ այն ինչ տեղի է ունենում կարճժամկետ բնույթ է ունենալու»,— ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե հնարավոր է չեղարկվի ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը, եթե Մոսկվան կառեւցողական վարքագիծ դրսեւորի՝ ահաբեկչության դեմ պայքարում: Թրամփը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` առաջարկելով վերացնել պատժամիջոցները` միջուկային զինանոցների կրճատման դիմաց:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի դեմ առաջին պատժամիջոցները ուժի մեջ են մտել 2014-ի մարտ ամսին: Այդ ժամանակ սահմանափակումներ մտան Ղրիմի բռնակցմանը մասնակից ռուս որոշ պաշտոնյաների նկատմամբ: Հետագայում պատժամիջոցների ցուցակը մի քանի անգամ ընդլայնվեց: Դրա մեջ մտան ոչ միայն առանձին մարդիկ, այլև ռուսական տնտեսության ամբողջական ոլորտներ:

Թողնել պատասխան