Սահակաշվիլին չի կարողանա աջակցել իր հիմնադրած ուժին

Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հնարավոր է այլև չկարողանա աջակցել իր իսկ հիմնադրած  «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ 

Այս մասին տեղեկացրել է հիշյալ կուսակցության առաջնորդներից Զազա Բիբիլաշվիլին՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքում այս մասին փոփոխությունը եթե ընդունվի, այն կվերաբերի նաև Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայում ընդդիմադիր գործունեություն ծավալող Միխեիլ Սահակաշվիլիին։

Բիբիլաշվիլին նշել է, որ ըստ փոփոխությունների, եթե Սահակաշվիլին  իր աջակցությունը հայտնի, ապա կուսակցությունը կտուգանվի։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջարկում է խախտում որակել  այն քաղաքացու քայլը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավունք չունի սատարել այս կամ այն ուժին»,-ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ սա ուղղված է միայն Սահակաշվիլիի դեմ, ում իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գլխավոր վտանգ է համարում։  Նրա խոսքով՝ «սահմանադրության հանդեպ բռնությանը զուգահեռ» այս օրերին իշխանությունները՝ ի դեմս Իվանիշվիլիի, ևս մի քայլ են անում երկրում ժողովրդավարական գործընթացի սահմանափակման հարցում:

Թողնել պատասխան