Ելույթը գերադասում են բանավեճից. իշխող թիմը խորհրդակցություններ է սկսում

 «Խորհրդարանական մեծամասնությունն այսօրվանից կսկսի խորհրդակցություններ անցկացնել նախագահի` խորհրդարանում ելույթ ունենալու ձևաչափի և բովանդակության վերաբերյալ»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:
«Իմ անձնական կարծիքն է, որ նախագահի ելույթն ավելի կարևոր է քան բանավեճը: Ելույթի բովանդակության և ձևաչափի վերաբերյալ խորհրդակցություններ կսկսենք և այն կտևի մինչև ապրիլի 6-ը»,- հայտարարել է Բեսելիան:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Վրաստանի նախագահն ամենամյա ելույթով հանդես է գալու երկրի օրենսդիր մարմնում:

Թողնել պատասխան