Եղանակը կբարելավվի, սակայն առջևում ամենացուրտ ձմեռն է

Վրաստանում հոկտեմբերի 27-ից եղանակը կբարելավվի: «Interpressnews» լրատվականի հետ զրույցում Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի ու կանխատեսման կենտրոնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն ասել է, որ, սակայն, մինչ այդ՝ հոկտմեբերի 26 –ին  Թբիլիսիում կպահպանվի ցուրտ եղանակը։ Մայրաքաղաքի արվարձաններում ձյան տեսքով տեղումներ կլինեն, օդի ջերմաստիճանը կկազմի 4 աստիճան տաքություն:

Հոկտեմբերի 27-ից եղանակը կբարելավվի, ինչպես արեւելյան, այնպես էլ արեւմտյան Վրաստանում: Օդի ջերշմաստիճանը կհասնի մինչեւ 10 աստիճան տաքության։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Թբիլիսիի արվարձաններում՝ Ծավկիսիում, Ծկղնեթիում ու Կոջորիում առաջին ձյունն է տեղացել: Նույն  օրը առաջին ձյունն է տեղացել նաև Կախեթիում, մասնավորապես Բոդբեում և Դեդոփլիսծկղարոյում:

Հատկանշական է, որ այս տարի գերմանացի օդերևութաբանները Եվրոպայի ողջ տարածքում, այդ թվում Վրաստանում կանխատեսում են հարյուր տարվա մեջ ամենացուրտ ձմեռը:

Թողնել պատասխան