Եղանակը Վրաստանում․ շոգերը կպահպանվեն առաջիկա օրերին ևս

Մոտակա օրերին ևս Վրաստանում շոգ եղանակ է սպասվում, իսկ արևելյան հատվածում ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի: Հուլիսի 4-ին փոքր ամպամածություն է սպասվում, հիմնականում առանց տեղումների: Գիշերը 23, ցերեկը մինչև 39  աստիճան: Հուլիսի 5-ին Թբիլիսիում կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվել, ամպամածություն, քամին՝ 10-15 մ/վ: Գիշերը՝ 25, ցերեկը՝ 34  աստիճան: Արևելյան մասում հնարավոր է կարկուտ:

Թողնել պատասխան