ԵՄ-ն նոր Խորհրդարանին աջակցության պատրաստակամություն է հայտնել

Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված  խորհրդարանի հետ և կոչ է անում Վրաստանի  նոր Խորհրդարանում ընտրված բոլոր ներկայացուցիչներին`  միասին աշխատել՝ ելնելով Վրաստանի շահերից: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի այս տարվա  արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցում:

Փաստաթղթում նշված է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդանուր առմամբ, անցել են խաղաղ և կազմակերպված:  «Չնայած բռնության որոշ եպքերի,  OSCE/ODIHR-ի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական դիտորդական   առաքելության նախընտրական գնահատմամբ, ընտրությունները մրցակցային են եղել, լավ կազմակերպված և անց են կացվել հիմնարար ազատությունների պաշտպանությամբ»՝ ասված է Եվրամիության խորհրդի զեկույցում:

Փաստաթղթում նաև նշված է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին, ինչը ուղղված է Վրաստանի «անջատողական շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում» տեղի ունեցած հակամարտությունների հետևանքների վերացմանը:
«Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի` միջազգայնորեն  ճանաչված  սահմաններում ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության աջակցության քաղաքականությանը»՝ ասված է զեկույցում:

Թողնել պատասխան