ԵՄ-Վրաստան առանց վիզայի ռեժիմին վտանգ չի սպառնում. Ջանելիձե

Վրաստանի Արտաքին գործերի նախարար,  փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ Վրաստանի եվրամիության հետ առանց վիզայի ազատականացմանը վտանգ  չի սպառնում։ Արտգործնախարարը ամեն դեպքում Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել հնարավորությունը զգուշորեն օգտագործել:

«Վիզայի ազատականացումից արդեն օգտվել է Վրաստանի քաղաքացիների մեծ մասը: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ բոլորին, որ սա  հնարավորություն է տալիս 90 օր մնալ եվրոպական երկրում: Անհրաժեշտ է, որ ոլորը պահպանեն այս պայմանը, որպեսզի այն շարունակվի անխափան, Վրաստանի հետ կապված հարցեր չառաջանան: Այս փուլում պայմանների վերանայման վտանգ չկա»,- հայտարարել է Ջանելիձեն:

Հիշեցնենք, որ օթեւան տրամադրող եվրոպական գործակալության կողմից տարածած վիճակագրական տվյալների համաձայն, 2016թ․-ի համեմատ եվրամիության անդամ երկրներում օթեւան փնտրող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 35 տոկոսով:

Հիշեցնենք՝ Վրաստանի և ԵՄ–ի հետ ազատ վիզային ռեժիմի մասին բանաձևն ընդունվել է մոտ մեկ տարի առաջ:

Թողնել պատասխան