«Ես ներկա եմ». Միջոցառումներ նվիրված Անահիտ Բոստանջյանի հիշատակին

Թբիլիսիում Անահիտ Բոստանջյանի հիշատակին նվիրված երեկոներ տեղի կունենան:Փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում կկայանա անժամանակ կյանքից հեռացած ճանաչված բանաստեղծուհի, թարգմանիչ, հասարակական գործիչ, «Կամուրջ» տարեգրքի հեղինակ Անահիտ Բոստանջյանի հիշատակի երեկոն՝ «ես ներկա եմ» խորագրով:

Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին, Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն այցելությամբ, որտեղ կկատարվի հոգեհանգստի կարգ և ծաղիկների խոնարհում, այնուհետև տեղի կունենա Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված և ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:

Ժամը 14:00-ին, արդեն «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կկայանա Անահիտ Բոստանջյանի հիշատակի միջոցառումը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նրա գրական և հասարակական գործունեությանը, կներկայացվեն նմուշներ հեղինակի  արձակ, չափածո և երգի վերածված ստեղծագործություններից:
Սիրված բանաստեղծուհու հուշ-երեկոն կկազմակերպվի նաեւ Վրաստանի գրողների միության կողմից` փետրվարի 22-ին, ժամը 17:00-ին: Հասցեն՝ Իվանե Մաչաբելի փողոց, #13:

Թողնել պատասխան