Եվս երկու ծառ կտեղափոխեն Իվանիշվիլիի այգի

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա  Իվանիշվիլին պատրաստվում է Աջարիայում գտնվող իր սեփական դենդրոպարկ տեղափոխել  ևս երկու հսկա ծառ:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ընտրված ծառերը  100 տարեկան են: Այս անգամ ծառերի տեղափոխությամբ կզբաղվի «GAZ» կազմակերպությունը, որի հաշվարկով,  ծառերից մեկը կշռում է շուրջ 600, մյուսը՝ 850 տոննա:

Տեղացիները բողոքում են, որ  տեղափոխության նպատակով արդեն հատվել է անտառի մի մասը՝ կտրելով շատ հազվադեպ ծառատեսակներ: Կազմակերպության ներկայացուցիչները, սակայն,  հերքում են  հազվադեպ ծառերի հատման մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ սա Իվանիշվիլիի կողմից տեղափոխված առաջին ծառը չէ: Ծառերը, ինչպես և անցյալում, կտեղափոխեն ծովով:

Անցյալ տարի գարնանը նույնիսկ Ցիխիսձիրի գյուղից  ծովով հսկա ծառի տեղափոխման լուսանկարները դարձել էին օգտատերերի զվարճանքի առարկան։

Թողնել պատասխան