Եվրախորհրդարանում քննարկվում է Վրաստանին 45 մլն եվրո տրամադրելու հարցը

Եվրախորհրդարանի արտաքին գործերով  հանձնաժողովը քննարկում է Վրաստանին 45 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Նախաձեռնողը Եվրախորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսի» պատգամավոր Անդրեյս Մամիկինսն է: Ընդհանուր գումարից 35 միլիոնը միջնժամկետ վարկի տեսքով, 10 միլիոնը՝ որպես դրամաշնորհ, որպեսզի երկիրը կարողանա հոգալ 2017-20 թթ. արտաքին ֆինանսական ծախսերը: Բացատրական երկտողում գրված է, որ ընդհանուր առմամբ Վրաստանի ֆինանսական համակարգը առողջ է, սակայն լարին վերջին տարիների ընթացքում կտրուկ արժեզրկվել է:

Ըստ եվրոպական կողմի տեղեկատվության՝ Վրաստանի կառավարությունը ԵՄ-ից մակրոֆինանսական աջակցություն է խնդրել  նախորդ տարվա հունիսին: Հաստատվելու դեպքում սա կլինի թվով երրորդ նմանօրինակ աջակցությունը՝ 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո: Առաջինը 46 մլն եվրո դրամաշնորհը 2009-10 թթ․ է իրականացվել, երկրորդը նույնպես 46 մլն, մասամբ վարկ, մասամբ դրամաշնորհ, 2015-17 թթ․-ին:

Թողնել պատասխան