Եվրանեսթ. Խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում Թբիլիսիում

 Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փետրվարի 12-14-ը Վրաստան կժամանի հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Թբիլիսիում հանդիպումներ են նախատեսվում մարդու իրավունքների և ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, Էներգետիկ անվտանգության, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովների աշխատանքային խմբերի մասնակցությամբ: Հայկական պատվիրակությանը կընդունի նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը Եվրոպական միության եւ Արեւելյան հարեւանների միջեւ քաղաքական ասոցացմանը նպաստելու ու տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով ստեղծված խորհրդարանական հարթակ է: Որպես պառլամենտական խորհրդատվության, վերահսկողության եւ մոնիտորինգի գծով պատասխանատու կառույց, Եվրանեսթը նպաստում է Արեւելյան գործընկերության ամրապնդմանը եւ զարգացմանը:

Թողնել պատասխան