Եվրադատարանն առաջնահերթություն է շնորհել Մուխթարլիի գործին. փաստաբան

«Եվրադատարանն ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործը քննում է արագացված կարգով»,- այս մասին հայտարարել է Մուխթարլիի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին:

Նրա խոսքով, մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Աֆգան Մուխթարլին Վրաստանի եւ Ադրբեջանի դեմ» գործին առաջնահերթություն է շնորհել:

«Սա նշանակում է, որ Եվրադատարանում գործը կքննվի առաջնահերթ, արագացված կարգով»,-հայտարարել է փաստաբանը:

Թողնել պատասխան