Եվրոպայում այս տարի կգրանցվի ամենացուրտ ձմեռը

2016թ. Եվրոպայի գրեթե ողջ տարածքում սպասվում է  վերջին 100 տարվա ամենացուրտ ձմեռը: Այս մասին  հաղորդում է «allnews.ge» պարբերականը՝ մեջբերելով գերմանացի օդերևութաբանի կանխատեսումները:

Օդերևութաբանները խորհուրդ են տալիս, որ աննախադեպ ցուրտ ձմռան համար տաք հագուստ նախապատրաստել: Գերմանացի օդերևութաբան Դոմինիկ Իուգոն ասում է, որ «2016-2017թթ. ձմեռային  ժամանակահատվածը անսովոր ցուրտ կլինի: Օդերևութաբանական քարտեզը զարմացրել է մասնագետներին»: Ինչպես բացատրում է օդերևութաբան Իունգը, ամենացածր ջերմաստիճանը հունվար-փետրվար ամիսներին է սպասվում:

«Եվրոպայի տարածքում գարնանային արևը միայն ապրիլ ամսին կտեսնենք»,- օդերևութաբանի խոսքերն է մեջբերում «allnews.ge» պարբերականը:

Թողնել պատասխան