Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի եվրոպական օր

Օգոստոսի 23-ին  Եվրոպայում նշվում է ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի օրը:   Եվրախրհրդարանը և ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեան  2009թ. հենց այդ օրը  հռչակել են  որպես «ամբողջատիրական  և բռնատիրական վարչակարգերի  զոհերի համաեվրոպական հիշատակի օր»:

Վաստանը այս հռչակագրին միացել է 2010թ.-ին: Վրաստանի խորհրդարանը  2010թ.  հուիսի 21-ին ընդունած որոշմամբ օգոստոսի 23-ը հայտարարեց «ամբողջատիրական և բռնատիրական  վարչակարգերի զոհերի միջազգային  հիշատակի օր»: Նրանում մասնավորապես ասված է. «Ամբողջատիրական ռեժիմի կողմից կատարած հանցագործություններին պետք է տրվի  ինչպես իրավական և պատմական, այնպես էլ  քաղաքական գնահատական, որպեսզի վերջնականապես արմատախիլ արվեն   վերը նշված հանցագործությունների հիմնավորումները: Անցյալում կատարվածի  անկախ գնահատականն ու դատապարտումը  կարևոր է, որպեսզի ապագայում նման հանցագործությունները չկրկնվեն, իսկ հարյուր միլինավոր զոհերի հիշատակը չպետք է մոռացության տրվի»:   

9041939 թվականի օգոստոսի 23-ին երկու ամբողջատիրական վարչակարգերը` Խորհրդային միությունը և նացիստական Գերմանիան  կնքեցին Մոլոտով (ԽՍՀՄ արտգործնախարար) –Ռիբենտրոպ  (Գերմանիայի արտգործնախարար) պակտը, որի համաձայն կողմերը պարտավոր էին չհարձակվել միմիանց վրա` պահպանելով  չեզոքություն կողմերից մեկի վրա երրորդ տերության կողմից հարձակման դեպքում: Համաձայնագրի մասնակիցները նաև հրաժարվեցին այլ գերտերությունների հետ միութենական հարաբերություններից, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված են համաձայնագիրը ստորագրող կողմերից մեկի դեմ»:
Այս համաձայնագրին կցված է եղել նաև գաղտնի արձանագրություն՝ «Արևելյան Եվրոպայում ազդեցության գոտիները կիսելու մասին»: Այն նախատեսել է Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Սերաբիան ներառել Խորհրդային միության, իսկ  Լիտվան և Լեհաստանի արևմուտքը՝ Գերմանիայի կազմում:
Արդեն մեր օրերին՝ 2015 թվականի մայիսի 10-ին  Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը, պատասխանելով լրագրողի հարցին,  ասել է՝
«Այդ դաշնագիրը  պարունակել է Խորհրդային միության անգտանգության ապահովման իմաստ:  Երբ  ԽՍՀՄ-ը հասկացել է,  որ իրեն  մենակ են թողնում հիտլերյան Գերմանիայի հետ,  քայլեր է ձեռնարկել, որպեսզի խուսափել ուղիղ բախումներից: Եվ ստորագրվել է այդ պակտը»:
Մերկելը, սակայն, համակարծիք չէ  Ռուսաստանի նախագահի  հետ: Նրա խոսքով`  բարդ է հասկանալ «Մոլոտով-Ռիբենտրոպ  պակտը», եթե  հատուկ ուշադրություն չդարձվի կցված գաղտնի  արձանագրությանը. «Խոսքը գնում է պայմանագրին կցված հավելյալ փաստաթղթի մասին, որը նախատեսում էր ԽՍՀՄ-ի ու Երրորդ ռայխի միջև Լեհաստանի ու Արևելյան Եվրոպայի բաժանում: Այդ տեսանկյունից դա սխալ էր, դա արվել է ապօրինաբար»:
Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի  մասին շատ է գրվել:   Միայն հավելենք, որ Վրաստանում եզակի լրատվամիջոցներ անդրադարձան երկրում պաշտոնապես նշվող այս օրվան: «Tabula.ge» պարբերականը օրվա հոդվածներից մեկում գրում է, որ հենց այս համաձայնագիրն է եղել երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը: «Բացասական հետևանքների մասին պատմաբանները շարունակում են խոսել նաև այսօր  և զուգահեռներ տանում Ռուսաստանի ժամանակակից կառավարության հետ»,— գրում է պարբերականը:

Թողնել պատասխան