Եվրոպան կուժեղացնի  պաշտպանական հնարավորությունները

Մինչև տարեվերջ Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի  Եվրոպայի պաշտպանական հիմնադրամի ստեղծման մասին առաջարկություն: Այս մասին Եվրախորհրդարանում իր ամենամյա ելույթում հայտարարել է Եվրոպական հանձաժողովի նախագահ Ժան- Կլոդ  Յունկերը :

Նա ասել է, որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության պատճառով   Եվրախորհրդարանը պետք է մտածի իր պաշտպանական հնարավորությունները ուժեղացնելու մասին:

«Լիսաբոնի համաձայնագիրը այդ հնարավորությունը տալիս է ԵՄ բոլոր անդամներին: Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր շահերի պաշտպանության ու եվրոպական ապրելակերպի համար: Կարծում եմ, որ ժամանակն է եկել օգտագործել այս հնարավորությունը:  Հույս ունեմ, որ Բրատիսլավայում նախատեսված հանդիպումը այդ ուղղությամբ կդառան քաղաքական առաջին քայլը:  Եվրոպան համատեղ աշխատանքով կարող է պաշտպանվել ինչպես ներսից, այնպես էլ դրսից»,-ասել է Եվրոպական հանձաժողովի նախագահը:

Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ միասնական բանակի ստեղծման անհրաժեշտության մասին խոսել էին միության անդամ Գերմանիան և  Ֆրանսիան:

Թողնել պատասխան