Եվրոպան պատասխան կտա Թուրքիայի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո եվրոպական երկրները պատասխան կտան Թուրքիայի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵՄ և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, երբ Գերմանիայի և Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթները՝ կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր ևս մեկ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին, որով նա առաջարկում է Թուրքիայի՝ ԵՄ կազմի մեջ մտնելու նպատակահարմարության հարցը բարձրացնել. «ԵՄ երկրներում բնակվողներից ակտիվ մասնակցություն եմ ակնկալում: Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ անարդարության և ճնշումների են հանդիպել Եվրոպայում: Սակայն, թուրք ազգը շուտով պատասխան է պահանջելու»:

Թողնել պատասխան