Երիտասարդ կինը նետվել է իր բնակարանի պատշգամբից

Դեկտեմբերի 10-ի գիշերը լույս 11-ի առավոտյան  Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում 30-ամյա կինը 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի  պատշգամբից ցած է նետվել:

Վրաստանի ՆԳՆ տեղեկացնում է, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։

Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ կինը բնակարանում երկու փոքր երեխաների հետ ապրում էր վարձով:

Թողնել պատասխան