Երկինքը փլվեց, երբ ստացա Մամալաձեի ձեբակալության լուրը. Իլիա 2-րդ

«Ես երեց Գիորգի Մամալաձեից վատ բան չեմ տեսել, այդ պատճառով կարծես երկինքը փլվեց, երբ իմացա, որ նրան ձերբակալել են»,- երեց Մամալաձեի ընտանիքի անդամների հետ հանդիպմանն ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան պատրիարքարանը  հրապարակել է Իլիա 2-րդի և Մամալաձեի ընտանիքի անդամների հետ հանդիպման ձայնագրությունը:

Համայն Վրաստանի պատրիարքը անհրաժեշտ է համարել հանդիպումը ձայնագրել, որպեսզի խոսակցությունը մամուլում աղավաղված չհայտնվի: Տեղեկացնում է«Rustavi 2» հեռուստաընկերությունը:

Թողնել պատասխան