Երկլեզու դասագրքեր՝ ազգային փոքրամասնությունների համար

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի «Վրաստանի ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրում» համատեղ ծրագրի շրջանակներում լույս են տեսել նոր երկլեզու դասագրքեր՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Հաշվի առնելով անհրաժեշտությունը՝ գրքերն առաջին հերթին հանձնվել են Մարնեուլիի, Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ախալցիխեի նախակրթարաններին: 5 երկլեզու գրքերի փաթեթը թողարկվել է 13 լեզուներով: Հասանելի են նաև գրքերի էլեկտրոնային տարբերակները, իսկ ավելի քան 10 հազար օրինակ տպագրվել և բաժանվել է: Հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և այլ լեզուներին զուգահեռ՝ դասագրքերը նախատեսված են նաև վրացերեն սովորելու համար:

Թողնել պատասխան