Երկրում իրավիճակը միայն «Վրացական երազանք»-ն է ապակայունացնում.  Րատիանի   

 Երկրում  իրավիճակը միայն «Վրացական երազանք»-ն է ապակայունացնում  ու  ծայրահեղացնում: Նման հայտարարություն է արել  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար,  Գլդանիից  մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու Սերգի Ռատիանին:

«Վրաստանում իրավիճակի ապակայունացման միակ աղբյուրը «Վրացական երազանք»-ն է, որը անցած չորս  տարիների  ընթացքում բազմաթիվ բռնություններ է կիրառել: Անցյալ տարի նրանք «Միացյալ ազգային շարժման»  60 գրասենյակ  են փակել: Սակայն  երկիրը նրանց ապակույանցումից փրկեցին  «Միացյալ ազգային շարժման»   անդամները, ակտիվիստներն ու  կողմնակիցները, ովքեր չտրվեցին նրանց  («Վրացական երազանք»-ի) սադրանքներին»:

Ասել է  ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ «Միացյալ ազգային շարժում»-ը  խաղաղ ընտրարշավի կոչ է անում.  «Մենք ձգտում ենք` հոկտեմբերի 8-ին հանգիստ պայմաններում  փոխել իշխանությունը: Միակ ուժը, որ երկրի ապակայունացման կողմնակիցն է, դա հենց «երազանքն» է»,- հայտարարել է  Ռատիանին:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ի պատասխան ասել է, որ  երկրում իրավիճակը  ծայրահեղացնում է  «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Թողնել պատասխան