«Երևան-Բաթումի. ընկերության ճանապարհ». «Ագորա Ջորջիա»-ի նոր նախագիծը

Վերջերս Բաթումիում ավարտվել են  «Երևան-Բաթումի. ընկերության ճանապարհ» ֆիլմի նկարահանումները: ֆիլմի մանրամասներին տեղեկանալու նպատակով Ալիք մեդիան խոսեց ֆիլմի հեղինակ՝ թբիլիսաբնակ Վիկտորիա Մակսոևայի հետ.

14089085_10211016263112680_5055527831984621052_n«Ֆիլմը իմ ղեկավարած՝ «Ագորա Ջորջիա» կազմակերպության նախագիծն է: Նախաձեռնության հեղինակը իմ երևանյան գործըկեր Գարիկ Աբելյանն է, ում ջանքերով նկարահանվել է նաև ֆիլմը: Սցենարի հեղինակը, բեմադրողն ու պրոդյուսերը ես եմ: Ֆիլմը հայաստանյան զբոսաշրջիկների մասին է, ովքեր հանգստանալու նպատակով գալիս են Բաթումի: Ֆիլմում մենք փորձել ենք ցույց տալ Աջարիայի ողջ հմայքը`  բոլոր մեր այն հայ ընկերներին, ովքեր  երբևէ չեն հանգստացել այնտեղ։ Երկար որոնումներից հետո ես գտա մի աղջկա, ով որպես զբոսաշրջիկ եկել է Վրաստան, ամուսնացել է այստեղ վրացու հետ և մնացել ապրելու: Հետո պարզվեց այդ հայ-վրացական զույգը միակը չէ»:

Վիկտորիան ասում է, որ նախորդ՝ «Մերոնք մերոնց մոտ» ֆիլմի հաջողությունն է ոգևորել նրան` նկարահանել այլ ֆիլմեր ևս: «Մեր առաջին ֆիլմը, որը ներկայացնում էր Հայաստանում բնակվող վրացիներին, մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Բազում դրական արձագանքներ հնչեցին, ինչից հետո սկսեցինք աշխատել երկրորդ ֆիլմի վրա՝ Ալավերդիի մասին, որը դեռևս նկարահանման փուլում մեջ է: Նախորդ ֆիլմի հաջողությամբ ոգեշնչված, որոշեցինք նկարահանել այս ֆիմը, որը՝ կարելի է ասել նախորդի տրամաբանական շարունակությունն է»:

Վիկտորիայի խոսքերով` մի շարք մարդիկ՝ առանց որոնց աջակցության ֆիլմը պարզապես չեր նկարահանվի, մնացել են կադրերի ետևում: Ֆիլմի նկարահանման գործում մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը, ով, իմանալով թե ինչ ենք ուզում անել, միանգամից համաձայնեց աջակցել մեզ՝ նշելով, որ հայաստանյան զբոսաշրջիկները իրենց համար շատ կարևոր են ոչ միայն տնտեսական առումով, այլև միջէթնիկ հարաբերությունների սերտացման տեսանկյունից: Չեմ կարող չնշել Շերատոն հյուրանոցի և շատ այլ մարդկանց աջակցությունը, ովքեր մնացել են կադրի ետևում: Թե ինչ ճանապարհով ֆիլմը կհասնի հանդիսատեսին Հեղինակը դեռ հստակ չի որոշել:

«Ֆիլմը կլինի հայերեն և ռուսերեն , իհարկե հնարավոր կլինի այն թարգմանել նաև վրացերենով, սակայն վրացերեն թարգմանելն  այս պահին  օրակարգի մեջ չի մտնում: Սեպտեմբերի 10-ից 15-ի միջակայքում արդեն իսկ պատրաստ կլինի ֆիլիմի ռուսերեն տարբերակը, և ապա մտադիր ենք ներկայացնել հանրությանը ռուսական և հայկական հեռուստաալիքներով: Հնարավոր է նաև ունենանք ֆիլմի պաշտոնական ներկայացում՝ պրեզենտացիա»:

Թողնել պատասխան