Զախարովան կարոտել է Վրաստանի հետ ջերմ հարաբերությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ի  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պրահայում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարգործնախարար Գիորգի Կարասինի հերթական հանդիպումը:

«Կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման պատրաստակամությունը, այդ հարաբերությունները մենք իսկապես կարոտում ենք»,-ասել է Զախարովան`հնչեցնելով նաև Մոսկվայի պաշտոնական հայտարարությունը: Խոսելով զբոսաշրջության մասին, Զախարովան շեղվել է տեքստից. «Լսել եմ Վրաստանի զբոսաշրջային վայրերի մասին, ընկերներիցս շատերն են եղել այնտեղ, ասում են` հավանել են»: Վերջում Զախարովան հայտարարել է, թե ավելի շատ ասեց, քան կարելի էր:

Հիշեցնենք, որ երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումն անցել է Պրահայում, հոկտեմբերի 19-ին: Ներկայումս ռուս-վրացական երկխոսությունն ընթանում է միայն Ժնևյան քննարկումների շրջանակում: Ձևաչափը չի նախատեսում քաղաքական հարցերի քննարկում, այլ կոնկրետ առևտրի, տրանսպորտային հաղորդակցության, մշակութային-հումանիտար համագործակցության:

Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից և Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո: 8 տարի անց Թբիլիսին հայտարարում է Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացման մասին: Վրաստանում 2012թ.-ին իշխանության եկած Կառավարությունը հայտնում է, որ ի տարբերություն նախորդների, ՌԴ-ի հետ կառուցողական քաղաքականություն է վարում:

Թողնել պատասխան