Զաքարիա Քուցնաշվիլի․ «Երկրորդ մեծ ընտրություններում պարտություն տանելը «Միացյալ ազգային շրժումը» ժողովրդավարական է դարձել»

Զաքարիա Քուցնաշվիլի․ Երկրորդ մեծ ընտրություններում պարտություն տանելը «Միացյալ ազգային շրժումը» ժողովրդավարական է դարձել, այս պատճառով պատրաստ ենք նաև երրորդ անգամ պարտոթյան մատնել նրանց։

«Երկրորդ մեծ ընտրություններում պարտություն տանելը օգնել է «Միացյան ազգային շարժման» ժողովրդավարացամանը, ինչը ողջունելի է և պատրաստ ենք երրորդ անգամ ևս հաղթել»,- հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Զաքարիա Քուցնաշվիլին: «Հիմա ակտիվ քննարկման թեմա է ընտրությունների երկրորդ փուլը և այն ընթացքը, որը ժողովրդավարական ղեկավարման տեսքով սկսվել է մեր ընդդիմախոսների մոտ: Երկրորդ պարտությունը մեծ փոփոխությունների պատճառ դարձավ «Ազգային շարժման» ժողովրդավարացման տեսանկյունից, ինչը մենք ողջունում ենք: Այդ իսկ պատճառով, որպեսզի աջակցենք կուսակցության ժողովրդավարացմանը, պատրաստ ենք երրորդ անգամ ևս նրանց պարտության մատնել: Կհաղթենք նաեւ առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններում, այս կերպ կաջակցենք կուսակցության ազատմանը այն բարդույթներից, որոնք ձեւավորվել էին նախկին նախագահի օրոք» ,- հայտարարել է Քուցնաշվիլին:

Քուցնաշվիլին նաեւ նշել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարակարծության առաջին դեպքն է, երբ «Միացյալ ազգային շարժումը» թեման չի սպառվել կուսակցության ներսում, սակայն հրապարակել է կուսակցության խորհրրդի քվեարկության արդյունքները:

Թողնել պատասխան