Զգուշացե՛ք, աղբ թափելն արդեն տուգանվում է

Ապրիլի 20-ից «Թբիլսերվիս խմբի» վերահսկողության շրջիկ տեսուչները կտուգանեն շրջակա միջավայրն աղտոտող քաղաքացիներին: Վրաստանի «Թափոնների վերահսկման օրենսդրության» շրջանակներում կպատժվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Հիշեցնենք՝ «Թբիլսերվիս խմբի» վերահսկողության շրջիկ տեսուչները մայրաքաղաքի փողոցներում էին հայտնվել ապրիլի 3-ին: Երկու շաբաթվա ընթացքում նրանց գործունեությունը տեղեկատվական բնույթ էր կրում՝ քաղաքացիներին զգուշացնում և տեղեկացնում էին աղբ թափելու դեպքում սպասվող տուգանքների մասին:

Մանրամասներին ծանոթացեք այս հասցեով:

Թողնել պատասխան